Լուրեր

ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը հայտարարում է Անդրանիկ Մարգարյանի անվան ամառային քաղաքական դպրոցի ընդունելություն

14.06.2016

ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը հայտարարում է Անդրանիկ Մարգարյանի անվան ամառային քաղաքական դպրոցի ընդունելություն:
Ծրագրին կարող են մասնակցել մինչև 35 տ. բարձրագույն կրթություն ունեցող կամ բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող 3-րդ և բարձր կուրսերի ուսանողները: Անգլերենի իմացությունը պարտադիր է:
Դիմումներն ընդունվում են մինչև հունիսի 30-ը: Լավագույն շրջանավարտները հնարավորություն կստանան ուսումը շարունակելու ՀՀԿ քաղաքական դպրոցում:
Ամառային քաղաքական դպրոցի շրջանակներում նախատեսվում է անցկացնել հետևյալ թեմաներով` կառավարման հիմունքներ. պետականկառավարում, հռետորաբանություն, քաղաքական PR, կուսակցություններ, կուսակցական համակարգեր և այլն:
Դասընթացները կվարեն անվանի մասնագետներ: Դիմում-հայտը կարող եք լրացնել հետևյալ հղումով`https://goo.gl/9HVNmC
Լրացուցիչ տեղեկություններ կարող եք ստանալ ՀՀԿ կենտրոնական գրասենյակից (Հեռ. 010 545079): 

← Վերադառնալ ցուցակին