Լուրեր

Սահմանադրության ընդունման օրվան ընդառաջ 50 նոր անդամներ համալրեցին ՀՀԿ Գյումրի-2 շրջանային կազմակերպությունը

06.07.2016

ՀՀԿ Գյումրի-2 ՇԿ թիվ 9 նորաստեղծ սկզբնական կազմակերպությունը նախաձեռնել էր միջոցառում նվիրված ՀՀ Սահմանադրության ընդունման օրվան: Միջոցառման սկզբում խորհրդի նախագահ, ԱԺ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը կուսակցական անդամատոմսեր և կրծքանշաններ հանձնեց ՀՀԿ շարքերը համալրած սկզբնական կազմակերպության 50 նոր անդամներին՝ մաղթելով նրանց ակտիվ կուսակցական գործունեություն և հաջողություններ կյանքում:
Այնուհետև Ս. Ավետիսյանը ՍԿ անդամներին մեկ անգամ ևս ծանոթացրեց Սահմանադրական բարեփոխումների կարևոր դրույթներին և պատասխանեց նոր կուսակցականների կողմից հղված հարցերին, այդ թվում նաև Հոկտեմբերի 2-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների հետ կապված հարցերին: 

← Վերադառնալ ցուցակին