Լուրեր

« ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ » ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴՊՐՈՑ

07.10.2016

Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը հայտարարում է Անդրանիկ Մարգարյանի անվան քաղաքական դպրոցի Հիմնական դասընթացի առաջին հոսքի ընդունելություն։
Ուսումնառության տևողությունն է 4 ամիս՝ 2016 թվականի նոյեմբերից մինչեւ 2017 թվականի փետրվար։ Դասընթացները տեղի են ունենալու Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում (ՀՀ, ք.Երեւան, ՄելիքԱդամյան 2)` շաբաթական երեք օր՝ երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ, 18.30-ից մինչեւ 21.00։
Դպրոցի դիմորդների համար սահմանված են հետևյալ պարտադիր չափանիշները.
• Տարիքը՝ 20-ից 40 տարեկան
• Բարձրագույն կրթություն (ուսանող կամ շրջանավարտ)

Դպրոց կարող են դիմել նշված չափանիշներին համապատասխանող բոլոր անձինք՝ անկախ կուսակցական պատկանելությունից։
Դպրոցի ունկնդիրների ընտրությունը կիրականացվի դիմումների փաթեթի ուսումնասիրության և հարցազրույցի հիման վրա։
Օտար լեզուների իմացությունը կդիտարկվի որպես առավելություն։

Դիմումի փաթեթը ներառում է.

• Դիմում-հայտ (լրացնելու համար խնդրում ենք անցնել հետեւյալ հղումով՝ 
• ինքնակենսագրություն
• անձնագրի էլեկտրոնային պատճեն
• կրթությունը հավաստող վկայականի էլեկտրոնային պատճեն (դիպլոմ կամ տեղեկանք բուհից)
• օտար լեզուների իմացությունը հավաստող վկայականների էլեկտրոնային պատճեններ (առկայության դեպքում)
• կրթական կամ հասարակական-քաղաքական այլ ձեռքբերումները հավաստող վկայականների էլեկտրոնային պատճեններ (առկայության դեպքում)


Անհրաժեշտ փաստաղթերը ուղարկել schoolrpa@gmail.com էլեկտրոնային հասցեին:
Թերի դիմում հայտերը ընդունելության հանձնաժողովի կողմից ՉԵՆ ԴԻՏԱՐԿՎԵԼՈՒ։
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է սույն թվականի հոկտեմբերի 20-ը։
Դասընթացն հաջողությամբ ավարտած ունկնդիրները կստանան համապատասխան հավաստագիր:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (010) 54 50 79 հեռախոսահամարով:

« ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ » ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴՊՐՈՑ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
 

← Վերադառնալ ցուցակին