Լուրեր

Տեղի ունեցավ ՀՀԿ Արաբկիրի տարածքային կազմակերպության թիվ 20 սկզբնական կազմակերպության հաշվետու ընտրական ժողովը

25.10.2016

Սույն թվականի հոկտեմբերի 24-ին տեղի ունեցավ ՀՀԿ Արաբկիրի տարածքային կազմակերպության թիվ 20 սկզբնական կազմակերպության հաշվետու ընտրական ժողովը: Ժողովին մասնակցում էին 88 սկզբնական անդամներից բացակայում էին 31-ը:


Սկզբնական կազմակերպության ժողովին մասնակցում էր ՀՀԿ Արաբկիրի տարածքային կազմակերպության խորհրդի անդամ, կազմակերպչական հանձնաժողովի նախագահ, կազմակերպիչ՝ Հակոբ Հակոբյանը:
Առաջարկվեց սկզբնական կազմակերպության ժողովի հետևյալ օրակարգը՝


1. Սկզբնական կազմակերպության հաշվետվությունը կատարված աշխատանքների մասին,
2. Սկզբնական կազմակերպության նախագահի և տեղակալների ընտրություն,
3. ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակի ընտրություն,
4. Այլ հարցեր:

Թիվ 20 սկզբնական կազմակերպության ժողովի մասնակիցները միաձայն հաստատեցին սկզբնական կազմակերպության ժողովի օրակարգը:

Առաջին հարցի շրջանակներում զեկույցով հանդես եկավ թիվ 20 սկզբնական կազմակերպության նախագահ Գեորգի Գաբրիելյանը: Նա ներկայացրեց թիվ 20 սկզբնական կազմակերպության կողմից կատարված աշխատանքների մասին հաշվետվությունը: Ներկայացված հաշվետվությունը սկզբնական կազմակերպության անդամների կողմից համարվեց բավարար:
Երկրորդ հարցի շրջանակներում սկզբնական կազմակերպության նախագահի թեկնածու առաջադրեցին Գեորգի Գաբրիելյանին: Կատարվեց քվեարկություն, որի արդյունքում միաձայն Գերոգի Գաբրիելյանը ընտրվեց թիվ 20 սկզբնական կազմակերպության նախագահ: Սկզբնական կազմակերպության նախագահի տեղակալների թեկնածուներ առաջադրվեցին Արտաշես Գյուլումյանը և Սուսաննա Մկրտչանը : Կատարվեց քվեարկություն և միաձայն թիվ 20 սկզբնական կազմակերպության նախագահի տեղակալներ ընտրվեցին Արտաշես Գյուլումյանը և Սուսաննա Մկրտչանը:


Երրորդ հարցի շրջանակներում Սուսաննա Մկրտչանը առաջարկեց ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակի թեկնածու առաջադրել Գեորգի Գաբրիելյանի թեկնածությունը:


Սկզբնական ժողովի մասնակիցները քվեարկեցին և միաձայն հաստատեցին Գեորգի Գաբրիելյանի թեկնածությունը որպես ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակ:


Չորրորդ հարցի շրջանակներում Գեորգի Գաբրիելյանը խոսեց թիվ 20 սկզբնական կազմակերպության հետագա ծրագրերի և կազմակերպչական հարցերի մասին:
 

← Վերադառնալ ցուցակին