Լուրեր

Տեղի է ունեցել ՀՀԿ Գեղարքունիքի տարածքային կազմակերպության,Մարտունու շրջանային կազմակերպության, Վարդաձորի սկզբնական կազմակերպության ժողովը

25.10.2016

Տեղի է ունեցել ՀՀԿ Գեղարքունիքի տարածքային կազմակերպության,Մարտունու շրջանային կազմակերպության, Վարդաձորի սկզբնական կազմակերպության ժողովը:

ՀՀԿ Վարդաձորի սկզբնական կազմակերպության 67 անդամներից բացակայում էին 15 անդամներ:
Սկզբնական կազմակերպության ժողովը վարում էր սկզբնական կազմակերպության նախագահ Գրիշա Սիրականյանը:
Գրիշա Սիրականյանն առաջարկեց սկզբնական կազմակերպության ժողովի հետևյալ օրակարգը`


1. Սկզբնական կազմակերպության հաշվետվությունը կատարված աշխատանքների մասին,
2. Սկզբնական կազմակերպության նախագահի և տեղակալների ընտրություն,
3. ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակի ընտրություն,
4. Այլ հարցեր:


Վարդաձորի սկզբնական կազմակերպության ժողովի մասնակիցները
միաձայն հաստատեցին սզբնական կազմակերպության ժողովի օրակարգը:
Առաջին հարցի շրջանակներում Գրիշա Սիրականյանը ներկայացրեց իր կատարած աշխատանքների մասին:Աշխատանքները գնահատվեցին բավարար
Երկրորդ հարցի շրջանակներում Գրիշա Սիրականյանը առաջարկեց
որպես սկզբնական կազմակերպության նախագահ և տեղակալներ առաջադրել գործող համայնքի ղեկավար Ռոբերտ Սիրականյանին, Հակոբ Մարգարյանին և Ջոնիկ Սիրականյանին


Սկզբնական կազմակերպության ժողովի մասնակիցները քվեարկեցին և հաստատեցին Ռոբերտ Սիրականյանի թեկնածությունը` որպես սկզբնական կազմակերպության նախագահի թեկնածու և Հակոբ Մարգարյանին և Ջոնիկ Սիրականյանին որպես սկզբնական կազմակերպության նախագահի տեղակալների թեկնածուներ:


Երրորդ հարցի շրջանակներում Հակոբ Մարգարյանը առաջարկեց ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակի թեկնածու առաջադրել Ռոբերտ Սիրականյանին:
Սկզբնական կազմակերպության ժողովի մասնակիցները քվեարկեցին և հաստատեցին Ռոբերտ Սիրականյանին` որպես ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակ:

Չորրորդ հարցի շրջանակներում նորանշանակ սկզբնական կազմակերպության նախագահը խոստացավ համալրել կուսակցության շարքերը նոր անդամներով:
 

← Վերադառնալ ցուցակին