Լուրեր

Տեղի է ունեցել ՀՀԿ Արարատի տարածքային կազմակերպության խորհրդի նիստը

03.02.2017

Փետրվարի 3-ին ք. Արտաշատում տեղի ունեցավ ՀՀԿ Արարատի տարածքային կազմակերպության խորհրդի նիստ: Նիստին ներկա էին ՀՀԿ ԳՄ անդամ, ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռ. Թադևոսյանը, Արարատի մարզպետ Ա. Գրիգորյանը:
Օրակարգում՝ ՀՀԿ Արարատի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի ընտրությունն էր:


ՀՀԿ Արարատի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ միաձայն ընտրվեց Ալիկ Սարգսյանը:
Նիստի ժամանակ տեղի ունեցան քննարկումներ, նիստին մասնակիցները ներկայացրեցին առաջարկություններ կուսակցական կազմակերպչական հարցերի վերաբերյալ: ՀՀԿ Արարատի տարածքային խորհրդի անդամները հավաստիացրեցին կուսակցության ղեկավարությանը, որ ՀՀԿ Արարատի տարածքային կազմակերպությունը,կլինի ՀՀԿ ամենամարտունակ կառույցներից մեկը, և պատվով կկատարի իր առջև դրված խնդիրները: 

← Վերադառնալ ցուցակին