Լուրեր

Կանանց տոնին հաճելի անակնկալ կանանց համար

08.03.2017

ՀՀԿ կանանց խորհուրդը` խորհրդի նախագահ ԱԺ փոխնախագահ Հ. Նաղդալյանի ղեկավարությամբ և Կամերային Երաժշտության ազգային կենտրոնը կանանց տոնին ընդառաջ հաճելի անակնկալ էին պատրաստել կանանց համար: Այս տարի մեկամսյակի մեկնարկը ազդարարվեց Կամերային Երաժշտության ազգային կենտրոնի տանը, որտեղ մասնակիցները ունկնդրեցին <Արտ Սինեմա> պետական անսամբլի մենակատարների կողմից ներկայացվող կատարումները:
Գրական-երաժշտական երեկոյին մասնակցում էին հանրապետական կուսակցության կանայք և Հայաստանի հասարակական կազմակերպությունների կանանյք, ում հետ ՀՀԿ Կանանց խորհուրդը համագործակցում է իր մշտական ծրագրերի և գործունեության մեջ:
ՀՀԿ կանանց խորհրդի նախաձեռնությամբ անցկացվող ու արդեն ավանդական դարձած այս և նման միջոցառումները յուրօրինակ նվեր են հայ կանանց ու աղջիկներին:
 

← Վերադառնալ ցուցակին