Լուրեր

Տարոն Մարգարյան. «Թիմային, միասնական աշխատանքը հիմքն է մեր բոլոր հաջողությունների»

22.03.2017

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, Երևան քաղաքի ՀՀԿ տարածքային կազմակերպության աշխատանքները համակարգող, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հանրապետական կուսակցության Շենգավիթի տարածքային կազմակերպության ակտիվի և տվյալ տարածքում Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված ռեյտինգային թեկնածուների հետ:

Խոսելով ԱԺ առաջիկա ընտրությունների մասին, Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ ընտրողների վստահության քվեն ստանալու համար պետք է լիարժեք ներկայացվեն բոլոր այն աշխատանքները, որ կատարվել են վերջին տարիներին:

«Պարզ է, որ քաղաքական մյուս ուժերն իրենց նախընտրական քարոզարշավը պետք է կառուցեն իշխող Հանրապետական կուսակցության բացթողումները ներկայացնելու վրա: Ու բնական է, որ նրանցից ոչ մեկն էլ չի խոսելու կատարած այն ահռելի ծավալով աշխատանքի մասին, որը մե՛նք ենք արել այս տարիների ընթացքում:
Դրա համար ձեզանից յուրաքանչյուրը պետք է կարողանա լիարժեք ներկայացնել մեր կատարած աշխատանքները, որ մարդիկ էլ ճիշտ գնահատեն ու մեկ անգամ ևս համոզվեն, որ Հանրապետական կուսակցությունը ոչ թե խոստումներ է տալիս, այլ կատարածը մատնացույց անելով իրատեսական ծրագիր է ներկայացնում:
Մենք պետք է հավասար պայմաններ ստեղծենք մեր բոլոր շտաբներում արդյունավետ աշխատանքի համար՝միմյանց օժանդակելով և կուսակցության հեղինակությունը բարձր պահելով։Թիմային, միասնական աշխատանքը հիմքն է մեր բոլոր հաջողությունների։»,-նշել է Երևան քաղաքի ՀՀԿ տարածքային կազմակերպության աշխատանքները համակարգող Տարոն Մարգարյանը: 

← Վերադառնալ ցուցակին