Լուրեր

ՀՀԿ կանանց խորհրդի անդամներն այցելեցին Նորք-Մարաշի տուն-ինտերնատ

23.03.2017

ՀՀԿ կանանց խորհուրդը խորհրդի նախագահ, ԱԺ փոխնախագահ Հ. Նաղդալյանի ղեկավարությամբ մշտապես ուշադրության կենտրոնում է պահում սոցիալական տարբեր խավերի հիմնախնդիրները, պարբերաբար քննարկելով բարձրացվող հարցերը: Նման այցերը ավանդական են, շարունակվում են, բնականաբար, նաև կանանց մեկամսյակի ընթացքում ` ծերանոցների, կին վետրեանների, բազմազավակ, սոցիալապես անապահով ընտանիքներին կատարվող այցելություններ: Այսօր ՀՀԿ կանանց խորհրդի անդամները այցելել են Նորք-Մարաշի տուն –ինտերնատ, շնորհավորելու կին բնակիչների մեկամսյակը:
Տուն-ինտերնատի բնակիչները ոգևորված էին ուշադրությունից և մշտական հոգատարությունից, բարձր են գնահատում, որ կանայք չեն մոռանում և հաճախ այցելում են իրենց : ՀՀԿ կանանց խորհրդի անդամները զրուցեցին տարեցների հետ հետաքրքրվեցին նրանց առողջությամբ, խոսեցին իրենց խնամող մասնագետների հետ: Սրահում թևածում էր բարձր տրամադրություն, երգ, պար, ասմունք, նաև սրտաբաց զրույց, նաև քննարկում երկրի խնդիրներից:
 

← Վերադառնալ ցուցակին