Լուրեր

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՆԵՐԿԱ Է ԳՏՆՎԵԼ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ

01.05.2017

Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա են գտնվել Աշխատանքի օրվա կապակցությամբ «Գրանդ հոլդինգ» ընկերության կազմակերպած հայ աշխատավորի մեծարման տոնական միջոցառմանը, որին մասնակցել է ընկերության յոթ հազարից ավելի աշխատակից:

Հանրապետության Նախագահը «Գրանդ Քենդի» ՍՊԸ-ի գլխավոր տեխնոլոգ Սերյոժա Հովակիմյանին պարգևատրել է «Աշխատանքային վաստակի համար» մեդալով` երկարամյա բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար:
 

← Վերադառնալ ցուցակին