Լուրեր

Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում Բուլղարիայի դեսպանին

04.07.2017

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հուլիսի 4-ին ընդունել է ՀՀ-ում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչիեւային:

Ողջունելով դեսպանին ՀՀ Ազգային ժողովում՝ Արա Բաբլոյանն ընդգծել է երկու ժողովուրդների միջեւ ձեւավորված վաղեմի բարեկամությունն ու մշակութային առնչությունները, ինչը հիմք է հայ-բուլղարական հարաբերությունների զարգացման համար:

Արա Բաբլոյանը կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ հարաբերությունների ամրապնդման եւ համագործակցության խորացման գործում:

ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է խորհրդարանական բարեկամական խմբերի գործունեության կարեւորությունը եւ նշել, որ պատգամավոր Ջեմմա Բաղդասարյանը կղեկավարի առաջիկայում ձեւավորվող ԱԺ Հայաստան-Բուլղարիա բարեկամական խումբը:

Խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է մեր երկրում իրականացված սահմանադրական բարեփոխումներին՝ նշելով, որ Հայաստանն անցել է խորհրդարանական կառավարման համակարգին: Արա Բաբլոյանը Բուլղարիայի հետ համագործակցությունը կարեւորել է նաեւ Հայաստան-ԵՄ հարաբերությունների տեսանկյունից:

ՀՀ ԱԺ նախագահը, անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին, կարեւորել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում Բուլղարիայի հավասարակշռված դիրքորոշումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ ԵՄ ընդհանուր դիրքորոշմանը համահունչ:

Դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչիեւան, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, բարձր է գնահատել երկու երկրների միջեւ առկա հարաբերությունները: Նա հատկապես կարեւորել է Բուլղարիայի հայ համայնքի դերը երկկողմ հարաբերությունների ամիապնդման հարցում: Դեսպանը վստահեցրել է, որ իր դիվանագիտական առաքելության ընթացքում կշարունակի անել հնարավորը ձեւավորված հարաբերություններն առավել զարգացնելու եւ խորացնելու համար: Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչիեւան, արժեւորելով խորհրդարանների բարեկամական խմբերի միջեւ համագործակցությունն ու միջազգային տարբեր խորհրդարանական հարթակներում փոխգործակցության խորացումը, նշել է, որ Բուլղարիա-Հայասատան բարեկամական խումբն արդեն ձեւավորվել է:

Զրուցակիցները կարեւորել են երկու երկրների միջեւ համագործակցության առավել ընդլայնումն ու զարգացումը քաղաքական, տնտեսական, մշակութային, կրթական եւ այլ ոլորտներում:  

← Վերադառնալ ցուցակին