Լուրեր

Խաղաղ բնակիչների մահվան ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը. Էդուարդ Շարմազանով

06.07.2017



«Արցախա-ադրբեջանական առաջնագծում վերջին օրերին տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների, դրանց հետևանքով զոհերի, այդ թվում՝ խաղաղ բնակիչների մահվան ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը». ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո հայտարարել է Էդուարդ Շարմազանովը: Նրա խոսքով՝ վահան դարձնելով սեփական ժողովրդին և թաքնվելով նրա ետևում՝ Ադրբեջանը փորձում է միջազգային հանրությունից հակահայկական գնահատականներ կորզել, բայց համանախագահների հայտարարությունն, ըստ ՀՀԿ խոսնակի, խիստ հավասարակշռված էր:

Շարմազանովը նշել է, որ Ադրբեջանի ակտիվությունը փաստում է, որ այդ երկիրը բանակցային գործընթացում փակուղի է մտել, քանի որ չի իրականացրել Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի հանդիպումներում ձեռքբերված պայմանավորվածությունները: Նա չի բացառել, որ շփման գծում սրացումները կարող են պայմանավորված լինել նաեւ բուլղարական մամուլի այն հրապարակումներով, ըստ որոնց Ադրբեջանը պետական օղակների ներգրավվածությամբ զենք է մատակարարում ահաբեկչական խմբավորումներին:

← Վերադառնալ ցուցակին