Լուրեր

Ռոբերտ Շուման ինստիտուտը Երևանում անցկացնում է «Խորհրդարանական համագործակցություն» ծրագիրը

15.07.2017

 Ռոբերտ Շուման ինստիտուտը Երևանում հուլիսի 14-16-ը կազմակերպել է «Խորհրդարանական համագործակցություն» ծրագիրը, որի շրջանակներում Հայաստանում հյուրընկալվել են Ռոբերտ Շուման ինստիտուտի տնօրեն Գաբոր Բերցզելին, Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի Հարավային Կովկասի ծրագրերի ղեկավար Թոմաս Շրափելը, ԵԺԿ-ից Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Միքայել Գահլերը։ Եռօրյա համաժողովին մասնակցում են ՀՀԿ երիտասարդական կազմակերպության, «Ժառանգություն» կուսակցության, Կոնրադ Ադենաուեր և Հայաստանի երիտասարդական հիմնադրամների ներկայացուցիչներ։

Ծրագրի շրջանակներում երեկ երեկոյան հյուրերի և մասնակիցների հետ հանդիպել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Կարեն Ավագյանը։  

Քննարկման ընթացքում խոսվել է ժոողովրդավարական արժեքների, այս համատեքստում վերջին տարիներին Հայաստանի արձանագրած ձեռքբերումների մասին։ Կարեն Ավագյանն ընդգծել է, որ սահմանադրական բարեփոխումներն իրականացվել են հենց այդ արժեքները մեզանում էլ ավելի ամրապնդելու նկատառումով։ Անդրադարձ է կատարվել ԵՄ հետ համագործակցության և ՀՀ-ԵՄ համաձայնագրի թեմաներին։

Կարեն Ավագյանը շեշտել է Հայաստանի վարած արտաքին քաղաքականության առանձնահատկությունները՝ ավելացնելով, որ Հայաստանը բաց է համագործակցության տարբեր կողմերի համար։

Արծարծվել են նաև ներքաղաքական թեմաներ։

Հանդիպման ընթացքում Կարեն Ավագյանն ընդգծել է նաև երիտասարդների քաղաքական կրթության կարևորությունը։

← Վերադառնալ ցուցակին