Լուրեր

ՀՀԿ ԵԿ ամառային քաղաքական դպրոցի սաները հանդիպում են ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի հետ

29.07.2017

 

ՀՀ պաշտպանության նախարարությունում ՀՀԿ երիտասարդական կազմակերպության (ԵԿ) նախաձեռնած Անդրանիկ Մարգարյանի անվան 2-րդ ամառային քաղաքական դպրոցի սաները հանդիպում են ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ:
Հանդիպման շրջանակներում տեղի են ունեցել քննարկումներ երիտասարդական և ռազմական թեմաներով: Անդրադարձ է կատարվել երիտասարդների համար աշխատաշուկայում առկա խնդիրներին ու հնարավորություններին, խոսվել է «Ես եմ», «Պատիվ ունեմ» և «Դիտակետ» ծրագրերի մասին: Այնուհետև երիտասարդները ՀՀ պաշտպանության նախարարին հարցեր են հղել սահմանին ընթացող շինարարական աշխատանքների, բանակ-հասարակություն կապի, ռազմաբժշկական ոլորտի բարեփոխումների վերաբերյալ:
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը խոսել է նաև հայ-ռուսական ռազմական համագործակցության ու ռազմական տեխնիկայի ձեռքբերման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին։
Անդրադառնալով երիտասարդների զբաղվածության հարցերին՝ նախարարն ամառային քաղաքական դպրոցի սաներին խորհուրդ է տվել լինել մոտիվացված, շատ աշխատել և չհուսահատվել դժվարություններից:

Հավելենք, որ ՀՀԿ ԵԿ Անդրանիկ Մարգարյանի անվան 2-րդ ամառային քաղաքական դպրոցի սաների թվում են նաև ապրիլյան պատերազմի մասնակից երիտասարդներ:  

← Վերադառնալ ցուցակին