Լուրեր

ՀՀԿ ԵԿ ամառային քաղաքական դպրոցի շրջանավարտները և ՀՀԿ-ական երիտասարդները զինվեցին նոր գիտելիքներով և հմտություններով

31.07.2017

 ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ Ծաղկաձորում օրերս անցկացվել է հերթական ճանաչողա-ուսուցողական ծրագիրը: Եռօրյա ծրագրին մասնակցել են ՀՀԿ ԵԿ նախաձեռնած Անդրանիկ Մարգարյանի անվան 2-րդ ամառային քաղաքական դպրոցի շրջանավարտները և ՀՀԿ ԵԿ Արտաքին կապերի հանձնաժողովի անդամները:

 Ծրագրի շրջանակներում կազմակերպվել են գործնական աշխատանքներ և սիմուլյացիոն խաղեր, որոնց ընթացքում երիտասարդները  փորձել են կիրառել նախորդ ծրագրերի ընթացքում ձեռք բերած տեսական գիտելիքները: Գործնական աշխատանքները վերաբերել են հիմնականում բանակցային արվեստին, առաջնորդությանը և քարոզարշավ անցկացնելու հմտություններին:

 Ծրագրի ընթացքում ներկայացվել է նաև ՀՀԿ ԵԿ Արտաքին կապերի հանձնաժողովի 2016-2017 թթ. գործունեության վերաբերյալ հաշվետվություն, որի ընթացքում երիտասարդները ծանոթացել են միջազգային հարթակում ՀՀԿ ԵԿ ունեցած ձեռքբերումներին, միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությանը և այդ շրջանակներում ունեցած հաջողություններին:

← Վերադառնալ ցուցակին