Լուրեր

Մեկնարկել են ՀՀԿ անդամների վերահաշվառման աշխատանքները

15.09.2017

    Հայաստանի Հանրապետական կուսակցությունում մեկնարկել է կուսակցականների վերահաշվառման աշխատանքները: Աշխատանքներում ներգրավված են Կազմակերպչական հանձնաժողովը, տարածքային, շրջանային, սկզբնական կազմակերպությունները, ոլորտային ստորաբաժանումները, վերահսկողություն իրականացնող մարմինները: Գործընթացի շրջանակներում հրավիրվում են սկզբնական, շրջանային և տարածքային կազմակերպությունների ժողովներ և նիստեր, որտեղ քննարկվում են կարգապահական, կուսակցականների հաշվառման, անդամավճարների հավաքագրման, կազմակերպչական և այլ հարցեր:

   Նոյեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների շրջանակներում շրջանային և տարածքային կազմակերպություններում քննարկվում են կուսակցության կողմից համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուների առաջադրման հարցեր, որոնց արդյունքները  սահմանված կարգով ներկայացվում են ՀՀԿ կենտրոնական գրասենյակ:

← Վերադառնալ ցուցակին