Լուրեր

Եվս 50 երիտասարդներ՝ ՀՀԿ ԵԿ անդամ

15.09.2017

Հայաստանի հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում անդամատոմսեր են հանձնվել շուրջ 50 երիտասարդների։ Երիտասարդական կազմակերպության ղեկավար Կարեն Ավագյանը շնորհավորել է ներկաներին ՀՀԿ ԵԿ-ին միանալու կապակցությամբ․ «Շնորհավորում եմ և շնորհակալ եմ բոլորիդ ձեր որոշման համար։ Դուք այսուհետ մի ավելի մեծ ընտանիքի մասն եք կազմելու, քան երիտասարդական կազմակերպությունը, քանի որ բոլոր քաղաքական գործընթացներում մեր կուսակցությունը հանդես է գալիս որպես մեկ ամբողջական քաղաքական ընտանիք։ Մեզ  մտահոգում է յուրաքանաչյուրիդ խնդիրը և հետաքրքրում յուրանքանչյուրիդ նոր գաղափարն ու առաջարկը»-, նշել է Կարեն Ավագյանը հավելելով, որ լիահույս է, որ նոր սկսած ընկերությունը երիտասարդների հետ երկար կյանք կունենա։

← Վերադառնալ ցուցակին