Լուրեր

ՀՀԿ Կոտայքի տարածքային կազմակերպությունում մեկնարկել է կուսակցականների վերահաշվառման գործընթացը

19.09.2017

 Հայաստանի Հանրապետական կուսակցության կազմակերպչական հանձնաժողովի նախաձեռնությամբ կուսակցության սկզբնական և շրջանային կազմակերպություններում մեկնարկել է կուսակցականների վերահաշվառման գործընթացը:

Հիշյալ աշխատանքները պատշաճ և համակողմանի կազմակերպելու նկատառումներից ելնելով ՀՀԿ Կոտայքի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ Ա. Հարությունյանի կողմից վավերացված ժամանակացույցի շրջանակներում մարզի բոլոր սկզբնական և շրջանային կազմակերպություններում իրականացվելու են համապատասխան կուսակցական նիստեր:

Սեպտեմբերի 15-ին կայացել են ՀՀԿ Հրազդանի շրջանային կազմակերպությունում ընդգրկված «Միկրոշրջան-2» և «Միկրոշրջան-3» սկզբնական կազմակերպությունների համատեղ նիստը:

Կուսակցական նիստի աշխատանքներին մասնակցել է ՀՀԿ Կոտայքի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի տեղակալ Կ. Մարգարյանը:

«Միկրոշրջան-2»  սկզբնական կազմակերպության նախագահ Շ. Խաչատրյանը և  «Միկրոշրջան-3» սկզբնական կազմակերպության նախագահ Ս. Տիգրանյանը ներկայացրել են օրակարգային հարցերի շրջանակը, որոնք հիմնականում վերաբերել են կուսակցականների վերահաշվառման գործընթացի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների անդամության թեկնածուների վերապատրաստման դասընթացների մասնակցությանը, ինչպես նաև կուսակցական աշխատանքների արդյունավետ կազմակերպմանը:

Կուսակցական կառույցների ներկայացուցիչները օրակարգային հարցերի շուրջ ծավալել են ակտիվ ու շահագրգիռ քննարկումներ և որոշում կայացրել ապահովել կուսակցականների վերահաշվառման գործընթացի ամբողջական իրականացումը, ինչպես նաև սահմանված ժամկետներում պահանջվող տեղեկատվությունը տրամադրել ՀՀԿ Հրազդանի շրջանային կազմակերպությանը:

ՀՀԿ անդամների կողմից քննարկվել են նաև կուսակցական կազմակերպական բոլոր աշխատանքները պատշաճ կերպով իրականացնելուն վերաբերող հարցեր՝ միաժամանակ անդրադարձ կատարելով տարեկան աշխատանքային ծրագրով մինչ այս պահը կատարված և առաջիկայում կատարվելիք մի շարք նախաձեռնությունների:

← Վերադառնալ ցուցակին