Լուրեր

Հայաստանի ռազմական դաշնակիցը եղել և մնում է Ռուսաստանը. Էդուարդ Շարմազանով

06.10.2017



 Հայաստանի պաշտպանական համակարգի համարՀավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանն այլընտրանք այժմ չկա. ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո Էդուարդ Շարմազանովը նշել է, որՀայաստանի նման երկրները պետք է կարողանան լիարժեք կազմակերպել իրենց անվտանգային համակարգը, բայց դա միայնակ անել հնարավոր չէ: ՀԱՊԿ-ում լինելը պայմանավորված է միայն Հայաստանի շահերով:

 
Անկախ Հայաստանի երեք նախագահների ղեկավարության տարիներին էլ հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններից բացի, որևէ լուրջ այլընտրանք, որ ձեռնտու կլիներ Հայաստանին, չի եղել: ՀՀԿ ԳՄ նիստից հետո Էդուարդ Շարմազանովը մեկնաբանում է խորհրդարանում իր հայատարարությունը, թե ՀԱՊԿ-ի այլընտրանքը Թուրքիան է, իսկ մենք այնտեղ անելիք չունենք:
 
ՀՀԿ փոխխոսնակն անդրադառնում է Ուկրանիայի արտգործնախարարի այն հայտարարությանը, որում ասվում է, որ արցախյան հակամարտությունը ագրեսիա է ուղղված Ադրբեջանի դեմ: Նախարարի հայտարարությունը Շարմազանովը որակում է որպես անհաջող ու անհեթեթ:
 
ՏԻՄ ընտրություններում ՀՀԿ-ն գրեթե բոլոր համայնքներումկունենա թեկնածուներ: Հարցը քննարկվել է նաև ԳՄ նիստի ընթացքում:
 
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի խոսքով, բացի ՀՀԿ-ից, համայնքապետերի աթոռի համար պայքարում են նաև  ԲՀԿ և ՀՅԴ ներկայացուցիչները: Ընդդիմադիր ուժեր թեկնածու չեն առաջադրել:

← Վերադառնալ ցուցակին