Լուրեր

ՀՀԿ ԵԿ-ն խորացնում է համագործակցությունը Junge Union-ի հետ

09.10.2017

 ՀՀԿ ԵԿ Արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Լիլիթ Բեգլարյանը հոկտեմբերի 6-8-ը մասնակցել է Գերմանիայի Քրիստոնեադեմոկրատական կուսակցության երիտասարդական կազմակերպության (CDU Junge Union) ամենամյա համաժողովին։

Համաժողովը հյուրընկալել էր բազմաթիվ երիտասարդ քաղաքական գործիչների ամբողջ աշխարհից։ Համաժողովին մասնակցում էր Գերմանիայի Քրիստոնեադեմոկրատական կուսակցության առաջնորդ, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, որը պատվիրակներին ուղղված իր ելույթում անդրադարձել է Գերմանիայում կայացած վերջին խորհրդարանական ընտրություններին՝ պատասխանելով նաև մասնակիցներին հետաքրքրող հարցերին։ ՀՀԿ ԵԿ պատվիրակը երկկողմ հանդիպումներ և քննարկումներ է ունեցել գործընկերների հետ՝ ձեռք բերելով տարբեր ուղղություններով ՀՀԿ ԵԿ-ի հետ համագործակցության ընդլայնման պայմանավորվածություններ։

Լիլիթ Բեգլարյանի խոսքով՝ համաժողովը կարևոր է հայ-գերմանական միջկուսակցական կապերի զարգացման համատեքստում․ «Junge Union-ը Եվրոպայի ամենաազդեցիկ երիտասարդական կուսակցություններից մեկն է, որի հետ մենք նոր նախագծեր ենք նախատեսում առաջիկայում։ Շատ կարևոր է ամրապնդել երկկողմանի կապերը ԵԺԿ քաղաքական ընտանիքի անդամների հետ, մասնավորապես մեր սերնդի քաղաքական գործիչների շրջանում»,-նշել է ՀՀԿ ԵԿ ներկայացուցիչը։

 

 

← Վերադառնալ ցուցակին