Լուրեր

ՀՀԿ ԵԿ-ն միաձայն ընտրվել է IYDU-ի լիիրավ անդամ

23.10.2017

 Հոկտեմբերի 19-21-ը Բրսուսելում տեղի է ունեցել Միջազգային ժողովրդավարական երիտասարդական միության համաժողովը։ Հայաստանի հանրապետական կուսակցակության երիտասարդական կազմակերպությունը ներկայացնում էր ՀՀԿ ԵԿ Արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Լիլիթ Բեգլարյանը։ Համաժողովի պատվիրակները տարատեսակ հանդիպումներ են ունեցել Եվրոպական խորհրդարանի, ԵԺԿ-ի և ԵՄ այլ ինստիոտուտների ներկայացուցիչների հետ, քննարկումներ ունեցել երիտասարդական քաղաքականության առաջնահերթությունների շուրջ։ Համաժողովի ընթացքում կազմակերպության անդամները միաձայն կողմ են քվեարկել Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության՝ Միջազգային ժողովրդավարական երիտասարդական միությանը լիիրավ անդամակցությանը։ Լիլիթ Բեգլարյանն ընդծգում է կազմակերպության դերը միջազգային հարթակում․«IYDU-ն միավորում է երիտասարդական կառույցներ ամբողջ աշխարհից։ Այս անդամակցությունը մեզ հնարավորություն կտա հայ երիտասարդների շահերն ավելի լայն հարթակում ներկայացնել՝ միաժամանակ զարգացնելով երկկողմ կապերը անդամ-կազմակերպությունների հետ։ IYDU-ի միավորումից հետո այն կդառնա ավելի ազդեցիկ ու գործուն միավոր»-նշել է Լիլիթ Բեգլարյանը։ Համաժողովի պատվիրակներն ընտրել են նաև կազմակերպության նոր ղեկավար կազմը։ Միջազգային ժողովրդավարական երիտասարդական միության նախագահ է ընտրվել լիբանանցի Բաշիր Վարդինին։

← Վերադառնալ ցուցակին