Լուրեր

ՀՀԿ ԵԿ ներկայացուցիչը մասնակցել է Բրյուսելում կայացած Ինչպես է գործում Եվրոպան ծրագրին

22.11.2017

 Բրյուսելում կայացել է Ռոբերտ Շումանի ինտիտուտի և Վիլֆրիդ Մարտենսի Եվրոպական ուսումնական կենտրոնի կողմից կազմակերպված «Ինչպես է գործում Եվրոպան» խորագիրը կրող ուսումնական դասընթացի երկրորդ փուլը, որտեղ Մոլդովայի, Ուկրաինայի և Բելառուսի 15 ներկայացուցիչների հետ միասին, իր մասնակցությունն է ցուցաբերել նաև Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության պատվիրակ Հայկ Սաֆարյանը: Բրյուսելյան դասընթացի հիմնական նպատակն էր գործնականորեն հասկանալ Եվրոպական միության մարմինների կառուցվածքը, գործառնման մեխանիզմները և ուղղությունները:

Ծրագրի շրջանակներում երիտասարդներն այցելել են Եվրոպական խորհրդարան, Եվրոպական միության տնտեսական և սոցիալական կոմիտե, Մարտենսի եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն, Եվրոպական միության խորհուրդ և Եվրոպական հանձնաժողով, որտեղ վերջիններիս ներկայացվել է ԵԺԿ քաղաքական ընտանիքը, Եվրոպական միության ներկա և ապագա մարտահրավերները, Եվրոպական միության համագործակցությունը և հնարավոր աջակցությունը արևելյան գործընկերության երկրներին:

Ինչպես նշում է դասընթացի մասնակից Հայկ Սաֆարյանը, ծրագիրը կարևորում էր սերունդների երկխոսությունը և հատկապես շեշտադրում Եվրամիության արժեհամակարգը և աջակենտրոն գաղափարախոսությունը»:

Բրյուսելյան դասընթացի շրջանակներում անդրադարձ է կատարվել նաև հայաստանյան հիմնախնդիրներին` ներկայացնելով Եվրոպական միության կողմից իրականացված բարոփխումները: 

← Վերադառնալ ցուցակին