Լուրեր

Երիտասարդ հանրապետականները մասնակցել են Ռոբերտ Շուման ինստիտուտի առաջնորդության դասընթացին

29.11.2017

 Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվել է «Ռոբերտ Շուման» ինստիտուտի (RSI) կազմակերպած «Երիտասարդ առաջնորդներ 2017-2018» ծրագրի երկրորդ փուլը, որին մանակցել են արևելյան 9 երկրների երիտասարդ քաղաքական գործիչները: Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունից ծրագրին մասնակցել են Վարդուհի Սարգսյանը և Աննա Մկրտչյանը: «Երիտասարդ առաջնորդներ 2017-2018-ը» դասընթացների շարք է, որը բաղկացած է երեք փուլից:

Ծրագրի նպատակն է երիտասարդ քաղաքական գործիչներին տալ տեսական և գործնական գիտելիքներ Եվրոպայի քաղաքական, սոցիալ-մշակութային, տնտեսկան, միգրացիոն, էներգետիկ, ինտեգրացիոն հարցերի, ինչպես նաև ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի կառուցվածքի վերաբերյալ: Դասընթացի ընթացքում անրդրադարձ է եղել Արևելյան գործնկերությանը, նրա կարևորությանը, ժողովրդավարության ասպեկտներին, ինչպես նաև 21-րդ դարի աշխարհաքաղաքական մարտահրավերներին: Ծրագրի երկրորդ փուլին հանդիպումներ են եղել ԵՄ-ում և ՆԱՏՕ-ում կարևորագույն ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ, քննարկումներ՝ միջազգային անվտանգության հիմնախնդիրների շուրջ, և վերջում անցկացվել են գործնական աշխատանքներ բանակցային գործընթացների վերաբերյալ:

← Վերադառնալ ցուցակին