Լուրեր

Կայացել է ՀՀԿ Մետաքս 6 սկզբնական կազմակերպության հաշվետու ժողովը

11.01.2018

Հունվարի 11-ին տեղի ունեցավ ՀՀԿ «Կենտրոն» տարածքային կազմակերպության «Մետաքս 6» սկզբնական կազմակերպության հաշվետու  ժողովը, որին մասնակցեցին կազմակերպության 50 անդամներ: Նիստը վարում էր ս/կ նախագահ՝ Արման Հովհաննիսյանը: Նիստին ներկա էր նաև ՀՀԿ «Մետաքս» շրջանային  կազմակերպության նախագահ Արթուր Մկրտչյանը:

Արագած Ախոյանն առաջարկեց սկզբնական կազմակերպության ժողովի հետևյալ օրակարգը`

1.            Սկզբնական կազմակերպության հաշվետվությունը  ընթացիկ ժամանակահատվածում կատարված աշխատանքների մասին

2.            Այլ հարցեր

Օրակարգի առաջին հարցի շրջանակներում  Արման Հովհաննիսյանը ելույթ ունեցավ 2017թ-ին կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությամբ:

Սկզբնական կազմակերպության կողմից ներկայացված հաշվետվությունը գնահատվեց բավարար:

Երկրորդ հարցի շրջանակներում քննարկվեցին ընթացիկ հարցեր:

← Վերադառնալ ցուցակին