Լուրեր

ՀՀԿ ԵԿ ներկայացուցիչներն ավարտել են «Երիտասարդ առաջնորդեր» դասընթացների շարքը

23.01.2018

Հունվարի 10-20-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվել է «Ռոբերտ Շուման» ինստիտուտի կազմակերպած «Երիտասարդ առաջնորդներ 2017-2018» ծրագրի վերջին փուլը: Ծրագրին մասնակել են 10 երկրներից շուրջ 22 երիտասարդներ, որին Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը ներկայացրել են Վարդուհի Սագսյանը և Աննա Մկրտչյանը:

«Երիտասարդ առաջնորդները» դասընթացների շարք է՝ բաղկացած 3 փուլից: Ծրագրի թիրախային նպատակն է երիտասարդ քաղաքական գործիչներին հաղորդել ինչպես տեսական, նույնպես և գործնական գիտելիքներ Եվրոպայի սոցիալ - քաղաքական, տնտեսական, ժողովրդավարական, քրիստոնեադեմոկրատական հիմնարար արժեքների, ինչպես նաև սոցիալտնտեսական մարտահրավերիների մասին:



 Քննարկումները հիմնականում կապված են եղել գլոբալիզացիայի և դրա հետևանքների, տարածաշրջանային և տնտեսական քաղաքականությունների, երիտասարդ ձեռներեցների ծրագրերի աջակցության, կրթական բարեփոխումների, սոցիալական երկխոսության, առողջապահական հիմնախնդիրների և առաջնորդության հետ: Դասընթացի ավարտական փուլին մասնակիցներին տրվել են քաղաքական ուսուցման անձնագրեր։

← Վերադառնալ ցուցակին