Լուրեր

Կայացել է ՀՀԿ Լեռնանիստի սկզբնական կազմակերպության հաշվետու ժողովը

25.01.2018

 Հայաստանի Հանրապետական կուսակցության Լեռնանիստի սկզբնական կազմակերպության հաշվետու ժողովի շրջանակներում քննարկվել են 2017 թվականի ընթացքում կատարված կուսակցական աշխատանքների հիմնական ուղղություններն ու 2018 թվականի համար նախատեսվող ծրագրային առաջնահերթությունները:

Հաշվետու ժողովին մասնակցել է ՀՀԿ Կոտայքի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի տեղակալ Կ. Մարգարյանը:

Լեռնանիստի սկզզբնական կազմակերպության ղեկավար Ա. Հայրապետյանը ներկայացրել է նախորդ տարվա ընթացքում իրականացված գործունեության ամփոփ հաշվետվությունը և ընթացիկ տարվա ծրագրերը, այնուհետև պատասխանել բարձրացված հարցերին:

Կուսակցության սկզբնական կառույցի ժողովի շրջանակներում անդրադարձ է կատարվել նաև նախորդ տարվա ընթացքում իրականացված կուսակցականների վերահաշվառման գործընթացի արդյունավետությանը:

ՀՀԿ Լեռնանիստի սկզբնական կազմակերպության անդամների միաձայն կողմ քվեարկությամբ դրական է գնահատվել կառույցի մեկ տարվա գործունեությունն ու հաստատվել է նաև 2018 թվականի համար նախատեսված աշխատանքային ծրագիրը:

← Վերադառնալ ցուցակին