Լուրեր

Կայացել է Բերդի ՀՀԿ թիվ 3 սկզբնական կազմակերպության հաշվետու ժողովը

29.01.2018

Հունվարի 29-ին տեղի ունեցավ ՀՀԿ Բերդի շրջանային կազմակերպության Բերդ թիվ 3 սկզբնական կազմակերպության հաշվետու ժողովը՝ 2017թ. կատարած աշխատանքների և 2018թ. աշխատանքային ծրագրի մասին: Ժողովին մասնակցում էին նաև ՀՀԿ Բերդի շրջանային խորհրդի նախագահ Հարություն Մանուչարյանը, նախագահի տեղակալ Սամվել Հովսեփյանը:
 
Հաշվետու զեկույցով հանդես եկավ Բերդ թիվ 3 սկզբնական կազմակերպության նախագահ Դավիթ Մելիքյանը, որը ներկայացրեց 2017թ. գործունեությունը, կատաված աշխատանքները և իրականացված միջոցառումները, ներկայացրեց նաև 2018թ.- ին կատարվելիք աշխատանքները:
 
Բերդ թիվ 3 սկզբնական կազմակերպության ժողովի մասնակիցները 2017թ. կատարված աշխատանքները միաձայն քվեարկությամբ գնահատեցին բավարար: Հաստատեցին նաև 2018թ. աշխատանքային ծրագիրը:

← Վերադառնալ ցուցակին