Լուրեր

Կայացել է ՀՀԿ Զովունիի սկզբնական կազմակերպության հաշվետու ժողովը

30.01.2018

Հունվարի 29-ին ՀՀԿ Զովունիի սկզբնական կազմակերպության  գրասենյակում տեղի ունեցավ    ՀՀԿ Եղվարդի շրջանային կազմակերպության ՀՀԿ Զովունիի սկզբնական կազմակերպության  հաշվետու  ժողովը:

    ՀՀԿ Զովունիի սկզբնական կազմակերպության  284  անդամներից ժողովից  բացակայում էին  112  անդամներ։ Հաշվետու ժողովին ներկա էին Եղվարդի շրջանային կազմակերպության նախագահ Նորայր Սարգսյանը և կազմակերպիչ Է. Հակոբյանըժողովը վարում էր սկզբնական կազմակերպության նախագահ Արշակ Պետրոսյանը և առաջարկեց  ՀՀԿ Զովունիի սկզբնական կազմակերպության ժողովի հետևյալ օրակարգը`

 

      1. ՀՀԿ Զովունիի սկզբնական կազմակերպության

 2017 թվականի գործունեության հաշվետվություն:

       2. ՀՀԿ  Զովունիի  սկզբնական  կազմակերպության  2018 թվականի

 աշխատանքային ծրագրի քննարկում:

        3. ՀՀԿ Զովունիի սկզբնական կազմակերպության  2017թ-ին            կատարած կուսակցականների վերահաշվարկի մասին:  

Ժողովի անդամները  միաձայն հաստատեցին սզբնական կազմակերպության ժողովի օրակարգը։

 

Առաջին հարցի շրջանակներում ներկայացվեց սկզբնական կազմակերպության 2017 թվականի գործունեության հաշվետվությունը:   ՀՀԿ Զովունիի սկզբնական կազմակերպության` ժողովին ներկա անդամները քվեարկեցին և հավանություն տվեցին  ՀՀԿ Զովունիի սկզբնական կազմակերպության 2017 թվականի գործունեության հաշվետվությանը:

 

Երկրորդ հարցի շրջանակներում ներկայացվեց սկզբնական կազմակերպության 2018 թվականի աշխատանքային ծրագիրը: ՀՀԿ Զովունիի Սկզբնական կազմակերպության անդամները  հաստատեցին  ՀՀԿ Զովունիի սկզբնական կազմակերպության 2018 թվականի աշխատանքային ծրագիրը:

 Երրորդ հարցի շրջանակներում ներկայացվեցին ՀՀԿ Զովունիի  սկզբնական կազմակերպության  2017թ-ին կատարված վերահաշվարկի արդյունքները:    Եղվարդի Շ/Կ նախագահ՝ Սարգսյանը առաջարկեց նոր վերահաշվարկ կատարել. վերահաշվարկի հիման վրա ձևավորել երկու սկզբնական կազմակերպություն:

    ՀՀԿ Զովունիի Սկզբնական կազմակերպության  ժողովի ներկա անդամների կողմից   ծավալվեց մտքերի փոխանակություն: Ն. Սարգսյանը պատասխանեց մասնակիցներին  հուզող հարցերին:

← Վերադառնալ ցուցակին