Լուրեր

Կայացել է ՀՀԿ Հրազդանի շրջանային կազմակերպության խորհրդի նիստը

05.02.2018

 Հաշվետու ժողովին մասնակցել է ՀՀԿ Կոտայքի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ Ա. Հարությունյանը:

Օրակարգային հարցերի շրջանակներում ՀՀԿ Հրազդանի ՇԿ խորհրդի նախագահ Ա. Դանիելյանն անդրադարձել է 2017 թվականի ընթացքում իրականացված կուսակցական գործունեության հիմնական մանրամասներին, այնուհետև ներկայացրել է 2018 թվականի համար նախատեսված ծրագրային ուղղությունները:

ՀՀԿ Հրազդանի շրջանային կազմակերպության խորհրդի անդամները քննարկված հարցերի ուղղությամբ ներկայացրել են իրենց կարծիքներն ու տեսակետները ներկայացված հարցերի վերաբերյալ:

ՀՀԿ Կոտայքի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ Ա. Հարությունյանն իր խոսքում ևս վերլուծել է ՀՀԿ Հրազդանի շրջանային կազմակերպության խորհրդի աշխատանքների արդյունքներն ու անդրադարձել է նաև առաջիկայում նախատեսվող կուսակցական գործընթացների առաջնահերթություններին:

ՀՀԿ Հրազդանի շրջանային կազմակերպության խորհրդի անդամների քվեարկության արդյունքում հավանություն է տրվել 2017 թվականի հաշվետվությանն ու հաստատվել է նաև 2018 թվականի աշխատանքային ծրագիրը:

← Վերադառնալ ցուցակին