Լուրեր

Կայացել է ՀՀԿ Գյումրի-3 շրջանային կազմակերպության խորհրդի նիստը

09.02.2018

 Փետրվարի 9-ին ՀՀԿ Գյումրի-3 շրջանային կազմակերպության գրասենյակում տեղի ունեցավ կազմակերպության հաշվետու ժողովը:

ՀՀԿ Գյումրի-3 շրջանային կազմակերպության 28 անդամներից ներկա էին 22-ը։ Շրջանային կազմակերպության ղեկավար Բորիս Ալեքսանովը առաջարկեց հետևյալ օրակարգը.

1. ՀՀԿ Գյումրի-3 շրջանային կազմակերպության հաշվետվությունը 2017թ. կատարված աշխատանքների վերաբերյալ:

2. ՀՀԿ Գյումրի-3 շրջանային կազմակերպության հաշվետվությունը 2017թ կատարած վերահաշվարկի մասին:

3. ՀՀԿ Գյումրի-3 շրջանային կազմակերպության 2018 թվականի աշխատանքային ծրագրի քննարկում: Ժողովի անդամները միաձայն հաստատեցին շրջանային կազմակերպության ժողովի օրակարգը։

ՀՀԿ Գյումրի-3 շրջանային կազմակերպության ժողովի ներկա անդամների կողմից ծավալվեց մտքերի փոխանակում: Շրջանային կազմակերպության տարեկան հաշվետվությունը գնահատվեց բավարար:

← Վերադառնալ ցուցակին