Լուրեր

Կայացել է ՀՀԿ Սևանի շրջանային կազմակերպության խորհրդի նիստը

09.02.2018

 ՀՀԿ  Սևանի Շրջանային Կազմակերպության գրասենյակում տեղի ունեցավ Սևանի շրջանային կազմակերպության խորհրդի  հաշվետու նիստ, որին  մասնակցում էին խորհրդի 23 անդամներից 16-ը:

Նիստը  վարում էր  ՀՀԿ Սևանի Շ/Կ խորհրդի նախաահ Ալեքսան Պողոսյանը:

Օրակարգում՝

   1.Սևանի  Շ/Կ   հաշվետվությունը 2017թ.-ին կատարված աշխատանքների վերաբերյալ,

   2. 2018թ.  միջոցառումների և աշխատանքային   ծրագրի   ներկայացում,

   3.  Կազմակերպչական հարցեր:

 

      Օրակարգի   առաջին  հարցի  շրջանակներում   հաշվետու   զեկույցով հանդես եկավ ՀՀԿ Սևանի  Շ/Կ  խորհդի նախագահ  Ալեքսան Պողոսյանը, ով ներկայացրեց 2017թ.-ին  կատարված աշխատանքների հաշվետվությունը: ՀՀԿ Սևանի Շ/Կ գրասենյակի  կողմից 2017թ.-ին իրականացվել են մարզամշակույթային ծրագրեր՝ այդ թվում ազգային տոներին և Հայոց Մեծ եղեռնին  նվիրված միջոցառումներ, մոմավառություն, քայլերթ, ՀՀԿ 15-րդ խաղերին մասնակցություն և այլն:

  Նա իր խոսքում ներկայացրեց նաև,  որ 2017  թվականի ընթացքում ՀՀԿ շարքերն համալրել են 55 անդամներ, կասեցվել է 1, հեռացվել է  5  կուսակցականի  գործ: 09.02.2018  թվականի տվյալներով ՀՀԿ Սևանի Շ/Կ անդամների թիվը կազմում է 1975 անդամ: Նշեց, որ կուսակցության շրջանային խորհուրդը 2017 թ.-ի ընթացքում հավաքագրել է 238000 ՀՀ դրամ, որը գոհացուցիչ չէ: Սկզբնական կազմակերպության նախագահներին հորդորեց անդամագրման գործընթացը ավելի արդյունավետ դարձնել:

      Օրակարգի  երկրորդ  հարցի  շրջանակներում   տեղի ունեցավ 2018թ. աշխատանքային ծրագրերի  ներկայացում:  ՀՀԿ Սևանի  Շ/Կ  գրասենյակի կազմակերպիչ   Անդրանիկ  Հովհաննիսյանը  շրջանային խորհրդին  ներկայացրեց  Սևանի Շ/Կ-ի  կողմից 2018   թվականին իրականացվող աշխատանքային  ծրագիրը:

ՀՀԿ  Սևանի  Կանանց խորհրդի նախագահ Աննա Նիկողոսյանը ներկայացրեց կանանց խորհրդի աշխատանքային ծրագիրը:

ՀՀԿ Սևանի երիտասարդական կազմակերպության պատասխանատու Արթուր Մելքոնյանը ներկայացրեց երիտասարդական խորհրդի միջոցառումների ծրագիրը:

ՀՀԿ  Սևանի շրջանային խորհուրդի ներկա անդամները միաձայն կողմ քվեարկեցին և հաստատեցին աշխատանքային ծրագիրը:

       Օրակարգի  երրորդ  հարցի  շրջանակներում  Շ/Կ  կազմակերպիչ  Անդրանիկ Հովհաննիսյանը ներկայացրեց անդամավճարների հավաքագրման և պահպանման ծախսերի վերաբերյալ: Նրան հանձնարարվեց, որպեսզի  ավելի ակտիվ լինի անդամավճարների հավաքագրման գործընթացի հարցում:

  Նիստի մասնակիցների  հետ միասին որոշվեց,  ապրիլի 2 ին՝  ՀՀԿ հիմնադրման օրվան նվիրված  միջոցառման ընթացքում, նաև   անդամատոմսերի հանձնման արարողություն կազմակերպել:

Ներկաները  քննարկեցին  նաև առաջիկա ՏԻՄ ընտրությունների մասին: Նիստի ընթացքում քննարկվեցին նաև ներքաղաքական և կուսակցական հարցեր:

← Վերադառնալ ցուցակին