Լուրեր

ՀՀԿ ԵԿ ներկայացուցիչը Լոնդոնում մասնակցել է արցախյան հիմնախնդրի շուրջ քննարկումների

12.02.2018

 ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչ Աննա Օհանյանը Միացյալ Թագավորությունում՝ Լոնդոնում, մասնակցել է «Հասարակության և որոշում կայացնողների ներգրավումը Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման մասին երկխոսության մեջ» ծրագրին։ Այցը կազմակերպվել էր Կովկասի ինստիտուտի կողմից Միացյալ Թագավորության կառավարության՝ Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի աջակցությամբ։ Ծրագրի շրջանակներում տեղի են ունեցել այցելություններ և քննարկումներ բրիտանական առաջատար վերլուծաբանական կենտրոններում, հանդիպումներ քաղաքագետների, քաղաքական գործիչների և ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ:

Ծրագրին մասնակցել է մեկական երիտասարդ ներկայացուցիչ յուրաքանչյուր խորհրդարանական կուսակցությունից։ ՀՀԿ ԵԿ ներկայացուցիչը հանդիպումների ընթացքում ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի շուրջ հայկական կողմի և Հայաստանի հանրապետական կուսակցության դիրքորոշումը, պատասխանել քաղաքական և փորձագիտական շրջանակների հետաքրքրող հարցերին։

← Վերադառնալ ցուցակին