Լուրեր

ՀՀԿ ԵԿ մասնակցությամբ անցկացվեց ԵԺԿ երիտասարդական կազմակերպության համաժողովը

22.02.2018

 Փետրվարի 15-18-ը Միլանում կայացել է Եվրոպայի ժողովրդական կուսակցության երիտասարդական կազմակերպության (YEPP) համաժողովը։ Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպությունը համաժողովին ներկայացնում էին Լիլիթ Բեգլարյանը և Արուսյակ Պողոսյանը։
 
Համաժողովի պատվիրակները քննարկել են Եվրոպայի թվային փոխակերպման մարտահրավերները, այցելել Իտալիայի ամենախոշոր մեդիահոլդինգներից մեկը, ինրպես նաև ՏՏ տարատեսակ ընկերություններ՝ տեղում քննարկելու թվային դարաշրջանի հնարավորությունները և հեռանկարները քաղաքականության մեջ։

 

← Վերադառնալ ցուցակին