Լուրեր

ՀՀԿ երիտասարդների ֆուտբոլային հանդիպումը

24.02.2018

Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպությունն այսօր առողջ ապրելակերպը խթանելու ծրագրի շրջանակներում ֆուտբոլային հանդիպում էր կազմակերպել ուսանողական ինքնակառավարման մարմինների և տարածքային երիտասարդական կառույցներր ղեկավարների միջև։ Վերջիններս խաղի արդյունքներով հաղթեցին ուսանողներին։

ՀՀԿ ԵԿ նախագահ Կարեն Ավագյանի խոսքով, ով ևս երիտասարդ հանրապետականների հետ մասնակցում էր խաղին, այսպիսի ծրագրերը պարբերական բնույթ են կրելու՝ քարոզելով առողջ ապրելակերպ երիտասարդներրի շրջանում։ ՀՀԿ երիտասարդական մարզային և տարածքային կազմակերպությունների անդամները տարբեր մարզաձևերում կփորձեն իրենց ուժերը՝ լավ օրինակ ծառայելով իրենց հասակակիցներին։

← Վերադառնալ ցուցակին