Լուրեր

«Երիտասարդ առաջնորդներ 2018-2019» -ին մասնակցել է նաև ՀՀԿ ԵԿ ներկայացուցիչը

07.10.2018

 Բուդապեշտում հոկտեմբերի 2-6-ը տեղի է ունեցել Ռոբերտ Շումանի ինստիտուտի կողմից անցկացվող «Երիտասարդ առաջնորդներ 2018-2019» եռափուլ դասընթացների առաջին փուլը, որին մասնակցել են 26 երիտասարդներ11 երկրից։ Հայաստանի Հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպությունը ներկայացրել է Անի Մեջլումյանը:

Առաջին փուլը կրել է «Ժողովրդավարության հիմունքներ» խորագիրը:

Ծրագրում առկա էին հաղորդակցական հմտությունների զարգացման դասախոսություններ, ժողովրդավարական ինստիտուտների գործունեության վերաբերյալ սեմինարներ, բանավիճելու արվեստի տիրապետմանը միտված տեսական ու գործնական հմտություններ։

Անի Մեջլումյանի խոսքով՝ դասընթացը հնարավորություն է տալիս ընդլայնելու տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող երիտասարդների գիտելիքները արդի ժողովրդավարության, ակտիվ քաղաքացիական հասարակության, առաջնորդության, նորագույն մեդիա դաշտի նրբությունների և այլ ոլորտներում, ինչպես նաև հնարավորություն է ընձեռում հաստատել կապեր քաղաքական համանման գաղափարախոսություն կրող միջազգային գործընկերների գետ: Ծրագրի ընթացքում մասնակիցները հանդես են եկել նաև իրենց երկրի քաղաքական բնապատկերը ներկայացնող վերլուծություններով:

← Վերադառնալ ցուցակին