Լուրեր

Մոդենայում կայացավ DEMYC-ի խորհրդի նիստը. ՀՀԿ ԵԿ պատվիրակը Իտալիայում էր

17.12.2018

Դեկտեմբերի 13-ից 16-ը Իտալիայի Մոդենա քաղաքում անցկացվեց «Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնք» կազմակերպության (DEMYC) խորհրդի հերթական նիստը:

ՀՀԿ ԵԿ արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ և DEMYC-ի նախագահի տեղակալ Լիլիթ Բեգլարյանը ևս մասնակցում էր խորհրդի նիստին:

Հայաստանի պատվիրակն իր ելույթում միջազգային երիտասարդ գործընկերներին ներկայացրել է ոչ միայն DEMYC-ի մեկ տարվա կատարած աշխատանքն, այլև Հայաստանում տեղի ունեցող քաղաքական իրադարձությունները: Ելույթի ընթացքում Լիլիթ Բեգլարյանը անդրադարձել է նաև ՀՀԿ ներկուսակցական իրավիճակին, խնդիրներին և դրանց լուծման ուղիներին, ընդգծելով երիտասարդների դերի կարևորությունը Հայաստանի և կուսակցության համար կարևոր այս փուլում:

Մասերատի, Ֆերարի և մի շարք այլ գործարան-թանգարաննե. կազմակերպության խորհրդի անդամները հավաքի շրջանակում հնարավորություն ունեցան ծանոթանալու այս հայտնի և մեծ հաջողություն գրանցած ընկերությունների պատմությանը:

Հավելենք, որ «Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնք» կազմակերպության և ՀՀԿ երիտասարդական կազմակերպության համագործակցությունը երկար տարիների պատմություն ունի: Միջազգային այս կառույցին անդամակցությունը նպաստում հայ երիտասարդների ներկայացվածության բարձրացմանը եվրոպական երիտասարդական քաղաքական հարթակում, դրանով իսկ լսելի դարձնելով նրանց ձայնը:

← Վերադառնալ ցուցակին