Լուրեր

Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միությունը պատրաստակամ է աջակցել ՀՀԿ-ին նաև ապագայում

02.03.2019

Հայաստանի Հանրապետական կուսակցության գրասենյակում այսօր տեղի է ունեցել Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միության նախագահ Անդերս Պաստրանայի  և Եվրոպայի ժողովրդական կուսակցության  գլխավոր քարտուղար Անտոնիո Լոպես-Իստուրիցի գլավորությամբ ՀՀ-ում գտնվող պատվիրակության հետ հանդիպում, որին մասնակցել է նաև կառույցի քարտուղար Սեզար Ռոսելլո:

 
Հանդիպումը կայացել է Դեմոկրատների Միջազգային Միության նախագահի տարածաշրջանային այցի շրջանակներում:
 
Ողջունելով հյուրերին կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի անունից՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը բարձր գնահատեց Դեմոկրատների Միջազգային Միության  համաշխարհային քաղաքական ընտանիքի հետ համագործակցությունը և ՀՀԿ պատրաստակամությունը հայտնեց առավել ներգրավված լինել կազմակերպության գործունեության մեջ:
 
Հյուրերի խնդրանքով Արմեն Աշոտյանն  անդրադարձավ ներքաղաքական իրավիճակին, տարածաշրջանային խնդիրներին, ներկայացրերց ՀՀԿ դիրքորոշումը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման առնչությամբ:

← Վերադառնալ ցուցակին