Լուրեր

Առաջարկում եմ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի օրը, սահմանել Արցախի փրկության օր. Արմեն Աշոտյան

04.03.2019

Քիչ առաջ լրագրողների հետ հանդիպմանը ԱԺ արտաքին հարաբերւթյունների հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, խոսելով մամուլում տարածված տեղեկությունների մասին, թե կառավարությունը մտադիր է ապրիլի 23-ը՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը՝ հռչակել Քաղաքացու օր, ասաց.

 
«Իրեն հարգող ցանկացած հեղափոխություն փորձում է սահմանել սեփական հեղափոխական օրացույցը: Օրինակ՝ Ֆրանսիական մեծ հեղափոխությունից հետո սահմանվեց ֆրանսիական նոր հեղափոխական օրացույց, որտեղ օրինակ պատմությունը սկսվում էր 1792 թվականի սեպտեմբերից՝ հանրապետության հռչակման առաջին օրը: Շաբաթները վերացվեցին, տասնօրյակներ սահմանվեցին, ամեն ամսին տրվեցին հեղափոխական անուններ, տարվա ամեն օրն ուներ իր անունը, օրինակ կովի օր, գազարի օր, ոչխարի օր: Բանանի օրը չգիտեմ կար, թե՝ ոչ, բայց կարծում եմ, որ չկար, բանանը այն ժամանակ դեռ չէր սպառվում Եվրոպայում: Նման նախադեպ կար Խորհրադային Միության հեղափոխությունից հետո, երբ օրինակ շաբաթն ուներ 5 օր»:
 
Անդրադառնալով օրացույցերի հետագա ճակատագրին՝ Աշոտյանը նկատեց, որ օրինակ՝ Ֆրանսիայում Նապոլեոնը դարձավ կայսր ու վերացրեց այն, իսկ Խորհրդային Միությունում հենց միության գոյության ժամանակ՝ 1940թ. -ին  երացվեց, քանի որ այն համադրելի չէր համաշխարհային ժամանակագրության հետ:
 
«Եթե պետք է գնանք այսպիսի տրամաբանությամբ, նախագծի հեղինակներին կառաջարկեմ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի օրը սահմանել որպես Արցախի փրկության օր: Այս ամենը ծիծաղելի կլիներ, եթե այսքան զավեշտալի ու ողբերգական չլիներ: Սա հերթական անգամ ցույց է տալիս հասարակական-քաղաքական, պետական մտքի սնանկությունը, երբ քաղաքական, հանրային, տնտեսական դիսկուրսն իջել է պլինտուսի մակարդակի: Ցավոք»,-ասաց Արմեն Աշոտյանը: 

← Վերադառնալ ցուցակին