Լուրեր

Փաշինյանի միմոսության ժամանակը շուտով պետք է ավարտվի. Էդուարդ Շարմազանով

23.03.2019

ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

 
«Փաշինյանի միմոսության ժամանակը շուտով պետք է ավարտվի
 
Պետության առջև ծառացած բազմաթիվ խնդիրները լուծելու անկարողությունը Փաշինյանին դրդել է մասնակցել էժանագին շոու ներկայացումներին:
 
Առաջնորդվելով լենինյան շաբաթօրյակների ոգով, Նիկոլը Իլյիչի օրինակով անձամբ է մասնակցում միջոցառումներին, բայց մոռանում է, որ ձևը չէ կարևոր, այլ բովանդակությունը:
 
Հասարակության մի մասը Նիկոլի շնորհիվ օպտիմալացվել է, իսկ մեծ մասը սկսել է ավելի վատ ապրել:
 
Երկիրը նախ և առաջ մարդիկ են, որոնց մի մասին ոչ բարով վարչապետը վիրավորում է՝ ասելով , թե ով չի ուզում մասնակցել Քաղաքացու օրվան, կարող է գնալ իրենց հին ռեստորաններում խաշ ուտի, տեղը կբավարարի:
Գռեհիկությունը պոզով-պոչո՞վ է լինում:
 
Նիկոլի շնորհիվ հազարավոր մարդիկ գործազուրկ են դարձել և ոչ միայն խաշի փող չունեն, այլ նաև հանապազօրյա հացի: Իսկ խաշ թող ինքն ուտի, որ իր ուղեղում տախտակի նման հարթ հայտարարություններ չծնվեն:
 
Հետաքրքիր է՝ այդքան մեծամտություն ու ատելություն որտեղի՞ց, այ ընկեր…ու էդ խելքով ուզում ես երկիր ղեկավարես:
 
Երկիրը սարքել ես անհաջող թատրոն, իսկ դու ու միմոսներդ միմոսություն անելով զբաղեցնում եք ժողովրդին:
Միմոսությանդ ժամանակը շատ շուտով սպառվելու է:
 
Հ.Գ. Դու ես չէ՞ ասել՝ հենց ժողովուրդը քեզ չվստահի, գնալու ես:
Դե քեզ տեսնեմ, Նիկո՛լ: Հետո չասես՝ իրողություն է փոխվել:

← Վերադառնալ ցուցակին