Լուրեր

«Վազգենը պետական մտածողությամբ տղա էր ու իրա գործը ես ու իմ նման տղերքն են շարունակելու».Մենուա Հարությունյան

08.04.2019

 Մենուա Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

 
Վազգենին ցիտող Նիկոլը պետք ա հիշի, որ նույն Վազգենը բացի այն, որ ասել ա 21-րդ դարը պետք ա հայերինս լինի նաև ասել ա, որ չի կարելի փողոցով իշխանություն բռնազավթել․․․
 
Նիկոլենք պետք ա հիշեն, որ նույն Վազգենն Արցախի հարցում պարտվողական դիրքորոշման համար իշխանությունից հեռացրել ա իրենց քաղաքական հորը՝ Լևոնին, իսկ իրեն Վազգենի նվիրյալ ներկայացնող Սասունը հանուն պաշտոնի գնացել կանգնել էր Վազգենի կողմից հեռացված Լևոնի կողքը․․․
 
Կարճ ասաց Նիկոլենք Վազգենի անունից խոսելու բարոյական իրավունք չունեն և Նիկոլենք իրականում Վազգենի տեսակը չեն և եթե ուզում ենք Վազգենի ասած 21-րդ դարը մերը լինի, ապա քաղաքական դաշտից պետք ա հեռացնենք դեմագոգ, պոպուլիստ, արկածախնդիր նիկոլներին, սասուններին և․․․
 
Վազգենը պետական մտածողությամբ տղա էր ու իրա գործը ես ու իմ նման տղերքն են շարունակելու , դուք Վազգենի անունը տալու բարոյական իրավունք չունեք, հանգիստ նստեք տեղներդ․․․

← Վերադառնալ ցուցակին