Լուրեր

«Բաց նամակ ՀՀ ԱԱԾ տնօրեն պարոն Ա. Վանեցյանին». Արմեն Աշոտյան

09.04.2019

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

 
«Հարգելի պարոն Վանեցյան,
 
Մտահոգված լինելով Հայաստանի ազգային անվտանգությամբ եւ վարչապետի պաշտոնը զբաղեցնող մարդու առողջությամբ, արձանագրելով հետզհետե խորացող իր տարօրինակ վարքագիծը, ինչպես նաեւ հիմք ընդունելով Կառավարության նիստին կեղծ լուրերի շրջանառության դեմ պայքարելու համար Ձեզ տրված հանձնարարականը, առաջարկում եմ միջոցներ ձեռնարկել կանխելու համար Նիկոլ Փաշինյանի մանիպուլյացիաները եւ հարկադրական բուժզննության ենթարկել նրան։
 
Արդյունքների մասին խնդրում եմ հրապարակային տեղեկատվություն ներկայացնել հասարակությանը։
 
Հարգանքով՝ Ա. Աշոտյան»

← Վերադառնալ ցուցակին