Լուրեր

«Ազգային գաղափարախոսության ներածություն» թեմայով դասընթաց

21.04.2019

Հայաստանի Հանրապետական Կուսակցության երիտասարդական կազմակերպությունը հայտարարում է «Ազգային գաղափարախոսության ներածություն» թեմայով դասընթաց։ Ուսումնառության տևողությունն է 2 ամիս ։ Դասընթացները տեղի են ունենալու Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում (ՀՀ, ք.Երևան, Մելիք-Ադամյան 2)` շաբաթական երկու օր՝ 18.30-ից մինչև 21.00։ Դասընթացը անվճար է։ Դասընթացին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները՝ առանց տարիքային կամ կուսակցական պատկանելության սահմանափակումների։ Գրանցվելու համար անհրաժեշտ է ուղարկել Ձեր անունը, ազգանունը և բջջային հեռախոսահամարը youthrpa   @         gmail.com էլեկտրոնային փոստի հասցեին։ Գրանցման վերջնաժամկետն է սույն թվականի ապրիլի 22-ը։

Ստորև ներկայացնում ենք դասընթացի բովանդակությունը։ 

Առարկա:  «ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ»

1.Ազգերը եւ ընդհանուր մարդկությունը:

ա/ «Ազգ»-ի սահմանումը եւ զգայական-գիտակցական ընկալումները /ազգային զգացում եւ ազգային գիտակցություն/

բ/Մարդկությունը որպես ազգերի ներդաշնակ համախումբ

գ/Ազգային եւ համամարդկային փոխհարաբերությունը

դ/Ազգայնականություն եւ ազգայնամոլություն

2.Ազգ եւ կրոն:

ա/Կրոնն իբրեւ բարոյական կարգավորիչ

բ/Ազգայինի եւ կրոնականի փոխհարաբերությունը

3.Ազգերը եւ գոյության պայքարը, պատերազմ եւ խաղաղություն:

ա/Գոյության պայքարը իբրեւ ազգերի միջեւ հարաբերության բնությունից սահմանված օրենք

բ/Պատերազմը եւ խաղաղությունը իբրեւ բնական ընթացք եւ գոյության պայքարի դրսեւորում

4.Ազգային պետություն եւ անկախություն:

ա/Անկախությունը՝  պահանջ ազգային գոյության

բ/Պետությունը՝ քաղաքական ինքնակազմակերպման միջոց ազգերի գոյության հանգրվանում. «Պետության վախճանի» տեսության մերժումը

գ/Ազգային անկախությունը /պետական ինքնիշխանությունը/ եւ քաղաքական կողմնորոշումները

5.Հայ-Արմեն  ցեղը  /ազգը/:

ա/Հայն իբրեւ նախնական տեսակ.արարչական էություն. իբրեւ Ոգի եւ Արյուն

բ/Ասիացի, թե եվրոպացի, եւ՛ Արեւելք, եւ՛ Արեւմուտք

գ/Մեր Առաքելությունը

6.Հայոց  հայրենիքը  եւ նրա  վերատիրումը:

ա/ Հայրենիքը իբրեւ Ազգի բնօրրան

բ/Հայկական Բարձրավանդակը՝  Հայոց հայրենիք

գ/Հայաստանի կորսված տարածքների վերատիրումը /Հայ դատ կամ Հայկական հարց/

7. Ազգային գաղափար եւ գաղափարախոսությունը:

ա/Ի՞նչ է ազգային գաղափարախոսությունը

բ/ Ազգային գաղափար. Հայկական դիմադրություն

գ/Ազգային եւ պետական գաղափարախոսություններ

դ/Ազգային-պետական գաղափարախոսության անհրաժեշտությունն այսօր

8.Ազգային պահպանողական գաղափարախոսություն:

ա/Դասական պահպանողության արժեհամակարգը

բ/Ազգային-ավանդականը եւ գլոբալացման արդի մարտահրավերները

9. Ազգային բարոյականը եւ Հայոց վարքականոնները:

ա/Ռ. Պատկանյանի «Վարդապետարան»-ը

բ/Արեւմտահայ Ազատագրական Ուխտի դավանանքը

գ/Ցեղակրոնության հավատամքը եւ Ցեղակրոնի դավանանքը

դ/Մերօրյա օտար բարոյական դրսեւորումները

10.Ցեղակրոն եւ Տարոնական ուսմունքները:

ա/Ցեղակրոն եւ Տարոնական շարժումները

բ/դրանց գաղափարախոսները

գ/Ցեղակրոնություն

դ/Տարոնականություն

11.Հայ ընտանիքը:

ա/Ընտանիքը՝ միջոց տեսակի /ազգի/ շարունակելիության Հայ ընտանիքին ներկայացվող նվազագույն պահանջները

բ/Խառնազգի ամուսնությունների խնդիրը

գ/Հայ ընտանիքի արդի հիմնախնդիրները

12.Հայոց հին հավատքը:

ա/Հայոց դիցարանը.գլխավոր եւ օժանդակ աստվածները

բ/Ազգայինը հին հայոց հավատքում

13.Հայ եկեղեցին:

ա/Հայ եկեղեցին համշխարհային քրիստոնեական եկեղեցիների շարքում.կաթոլիկ. բողոքական եւ մահմեդական հայերի խնդիրը

բ/Հայ եկեղեցու արդի խնդիրները.Աղանդավորությունը եւ Հայ եկեղեցին

14.Հայ ազգային տոները:

ա/Ազգային քրիստոնեացված տոներ /Համբարձում, Զատիկ, Տրնդեզ,Վարդավառ, Խաղողօհնեք եւ այլն/

բ/Մեր տոների /Նավասարդ,Վարդանանց, Մայիսի 28 եւ այլն/ խորհուրդների մասին

15.Հայկական տոմար:

ա/Հայոց տարեսկզբի /նոր տարվա/ խնդիրը եւ կենդանաշրջանը /զոդիակ/

բ/Հայոց ամսանուններ,ժամանուններ, շաբաթվա օրերի անուններ

գ/Հայոց՝ բուն, մեծ, փոքր, քրիստոնեական եւ այլ թվականներ

16. Նախամաշտոցյան հայ գիր եւ Մաշտոցի այբուբենը:

ա/Նախամաշտոցյան հայ գրի խնդիրը

բ/Մաշտոցի գործի խորհուրդը

գ/Մեր այբուբենը

17.Մեր հոգեբանական որոշ  ախտերի  մասին:

ա/Ազգային թերարժեքություն

բ/Սնապարծություն

գ/Գերարժեքություն

դ/Նորահավատություն

18.Հայ ազգային միասնությունը եւ հատվածական-խմբակային եսականությունը:

ա/Ազգը եւ Հայրենիքը՝ ազգային միասնությունն ապահովող ընդհանրական արժեքները

բ/Կուսակցական, կրոնական, դասակարգային եսականությունը

գ/Սերունդների հոգեհաղորդակցության եւ փոխհարաբերության խնդիրը

դ/Ազգային միասնականության կամքի մշակումը դաստիարակության միջոցով

19.Սփյուռքի հայապահանման խնդիրը:

ա/Սփյուռքի  հայորեն գոյատեւելու իմաստը

բ/Հայրենադարձություն եւ համաշխարհային հայություն

20. Աստված-Ազգ-Անհատ կապի խնդիրը:

ա/Կյանքի եւ մահվան իմաստավորումը

բ/Մահվան եւ հավիտենության խորհուրդը

21.Մեր պատմության արժեւորումը:

ա/Պատմության իմաստասիրությունը /տրամաբանությունը/, ամբողջականությունը

բ/Հայոց պատմության վերաարժեւորումը

21.1 1915:  

ա/1915-հետադարձ հայացք

բ/Հայրենիատիրության խորհուրդը

21.2. 1915-1921:

ա/Հայատանի առաջին հանրապետության պարտությունը

բ/Լեռնահայաստանի հաղթանակը




                                                                                            2019թ.


 


 


 


 


 

 

← Վերադառնալ ցուցակին