Լուրեր

«Քայլողների հերոսը հերթական անգամ իրենից պատասխանատվությունը գցեց հանրության վրա...» Էդուարդ Շարմազանով

22.04.2019

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան  իր էջում գրել է.

 
«Այսօր Նիկոլ Փաշինյանը հերթական ֆռցնոցին արեց: Այս անհամ Արցախյան հարցի հետ կապված: Ամեն ինչից խոսեց բացի կոնկրետ հայեցակարգից:
 
Բա ասում էր Արցախի հարցում հայեցակարգ ունի,որը ոչ Լևոնի,ոչ Ռոբերտի,ոչ Սերժի հաեցակարգերի հետ կապ չունի: Բա ու՞ր է էդ հայեցակարգը ,Նիկոլ ջան: Պարզվեց՝ չկա հայեցակարգ:
 
Քայլողների հերոսը հերթական անգամ իրենից պատասխանատվությունը գցեց հանրության վրա:
 
Հ.Գ. 
Աղքատության պատճառը ժողովրդի ուղեղում է: Արցախյան հարցի լուծումը ևս... 
Բա դու ինչի՞ համար ես,այ ընկեր: Դու վարչապե՞տ ես,թե՞ ձրի խորհրդատու-փորձագետ»:

← Վերադառնալ ցուցակին