Լուրեր

Սերժ Սարգսյանը այցելել է Ծիծեռնակաբերդ

25.04.2019

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը այցելել է Ծիծեռնակաբերդ՝ հարգելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Նա եկել է թոռան հետ։

 

Սերժ Սարգսյանին ուղեկցում են նաև  ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, նախկին պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Կարեն Ավագյանը, Մարգարիտ Եսայանը, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը, պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը։

 
Հիշեցնենք, որ այս տարի լրանում է Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցը։
news.am
 
 

← Վերադառնալ ցուցակին