Լուրեր

Եռատոնի կապակցությամբ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կժամանի Արցախ

07.05.2019

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կմեկնի Արցախ` Հաղթանակի օրվա, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձի կապակցությամբ:

ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից տեղեկացնում են, որ Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք կմատուցի իրենց կյանքի գնով հաղթանակները կերտած հայորդիների հիշատակին, կայցելի իր մարտական ընկերների շիրիմներին, ինչպես նաև արցախցիների և Արցախում գտնվող մեր բոլոր հայրենակիցների հետ կտոնի հաղթանակները:

 

← Վերադառնալ ցուցակին