Լուրեր

Արցախի հարցում «սակրավորի» քաղաքականությունն անթույլատրելի է. պաշտպանության նախկին փոխնախարար

08.05.2019

Արցախի հարցում «սակրավորի» քաղաքականությունն անթույլատրելի է։ Այս մասին Ստեփանակերտում «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» համաժողովում ասել է պաշտպանության նախկին նախարար Արտակ Զաքարյանը։ Համաժողովը նախաձեռնել է ՀՅԴ-ն։

 
Ամենայն հավանականությամբ, Զաքարյանը նկատի ունի «սակրավորը միայն մեկ անգամ է սխալվում» հայտնի արտահայտությունը։
 
 
«Ոչ ոք չի կարող հիմնավորված առարկել, որ մեր կառավարման տարիներին թույլ են տրվել լուրջ վրիպումներ Արցախի, անվտանգության, արտաքին քաղաքականության հարցերում։ Պատասխան փաստարկները կլինեն ծանրակշիռ, եւ դրանով թեման կփակվի»,- հավաստիացրել է Զաքարյանը։ Դիմելով հիշատակված հարցին, թե ինչու են Հայաստանի զինվորները պաշտպանում Արցախի սահմանները, Արտակ Զաքարյանն ընդգծել է, որ հարցն արհեստական է։ «Չի եղել ոչ մի օտարերկրացի, որը չտար այդ հարցը։ Այդ հարցը միշտ բարձրացվում է ադրբեջանցիների եւ որոշ հայերի կողմից»,- նկատել է Զաքարյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանի նախկին իշխանությունները բնավ դեմ չեն Արցախի հետ դաշինքին։ «2016 թվականի ապրիլյան իրադարձությունների հենց երկրորդ օրը ղեկավարությունից կարգադրություն ստացվեց՝ փաստաթուղթ պատրաստել»,- հիշեցրել է պաշտպանության նախկին փոխնախարարը՝ ավելացնելով, որ քաղաքականությունն իր շահերն ունի, իսկ պատրաստ պետք է լինել ամեն ինչի։
news.am
 
 

← Վերադառնալ ցուցակին