Լուրեր

«Առ այսօր միակ հայ գործիչն եմ, որ անցել եմ այս թոհուբոհով».Արմեն Աշոտյան

08.05.2019

 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Ուղիղ մեկ տարի առաջ իմ 17 տարվա քաղաքական գործունեության ամենահետաքրքիր, ամենաբարդ ու ամենաազնիվ հարցազրույցներից մեկն եմ տվել:
 
Խառը օրերին, դժվար հարցերի շուրջ ու եվրոպական առաջատար ալիքներից մեկի աշխարհահռչակ լրագրողի հետ այս զրույցը իր հիմնական թեզերով կկրկնեի նաև այսօր, մեկ տարի անց:
 
Կարծում եմ, վատ չէր լինի մոտ ապագայում նման ձևաչափով դժվար զրույցի (hard talk) հրավիրել Հայաստանի արդեն մեկ տարվա վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
 
Իդեպ, պարզվեց, որ ես առ այսօր միակ հայ գործիչն եմ, որ անցել եմ այս թոհուբոհով:
 
Հերթը ձերն է, պարոնայք»:

← Վերադառնալ ցուցակին