Լուրեր

Սերժ Սարգսյանը ծաղիկներ է դրել Շուշիում Վազգեն Սարգսյանի հուշարձանին

09.05.2019

Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ մայիսի 9-ին, այցելել է Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր, որտեղ ծաղիկներ է դրել Հայրենական մեծ պատերազմում և Շուշիի ազատագրման ժամանակ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանին:

 
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Սերժ Սարգսյանը եղել է նաև Արցախյան գոյամարտում զոհված ազատամարտիկների եղբայրական գերեզմանատանը, ինչպես նաեւ ծաղիկներ է դրել Շուշիում սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին: 
 
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը մայիսի 8–ից Արցախում է։
 
news.am

← Վերադառնալ ցուցակին