Լուրեր

«Փաստորեն, Արմեն Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին ծննդյան առիթով նվեր մատուցեց».Արմեն Աշոտյան

31.05.2019

 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Փաստորեն, Արմեն Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին ծննդյան առիթով նվեր մատուցեց:
 
Պետությունն, ավաղ, դարձել է մեկ դերասանի թատրոն, սահմանադրական բոլոր ինստիտուտները՝ պարզապես դեկորացիա: Նախագահ, Ազգային Ժողով, իրավապահ մարմիններ՝ ընդամենը մի էժանագին ներկայացման ռեկվիզիտներ են:
 
Պետության քայքայումը հենց այդպես է լինում, երբ պետական պաշտոններ զբաղեցնող մարդկանցից շատերը իրենց տեղում չեն»:

← Վերադառնալ ցուցակին