Լուրեր

Գործարկվել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական կայքը

01.06.2019

Այսօր գործարկվել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի` www.serzhsargsyan.am պաշտոնական կայքը, որտեղ ներկայացված են Սերժ Սարգսյանի կյանքն ու գործունեությունը:

 
Կայքի առանձին բաժիններում արխիվային լուսանկարների և պատերազմը վավերագրած օպերատորների տեսանյութերի միջոցով անդրադարձ է արված ՀՀ 3-րդ նախագահ, Արցախի հերոս Սերժ Սարգսյանի մասնակցությանը Արցախյան ազատամարտին, Հայոց բանակի կայացմանը, Սերժ Սարգսյանի պետական ծառայությանը նորանկախ Հայաստանի Հանրապետության տարբեր պատասխանատու պաշտոններում, ՀՀԿ-ին անդամագրվելուց հետո նրա կուսակցական գործունեությանը, Հանրապետության նախագահի անցած 10-ամյա ուղուն, այդ ընթացքում տարբեր ոլորտներում արձանագրաված ձեռքբերումների վերաբերյալ ԶԼՄ-ների հրապարակումներին:
 
Կայքում ներկայացված են նաև պաշտոնաթողությունից հետո ՀՀ 3-րդ նախագահի գործունեության վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունները, Սերժ Սարգսյանի ընտանիքը:
 
«Ես իմ կյանքի ընթացքում երբեք չեմ պլանավորել, թե հաջորդ հանգրվանին որտեղ եմ լինելու։ Միշտ եղել եմ այնտեղ, որտեղ մեր երկրի անվտանգությունն է պահանջել»: ՀՀ 3-րդ նախագահի այս խոսքերով է բացվում պաշտոնական կայքը:

← Վերադառնալ ցուցակին